1446 դիտում
15:59 16-09-2015
Երևանում մեկնարկեց ռեաբիլիտացիայի ժամանակակից մոտեցումներին նվիրված միջազգային գիտաժողովը
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային յոթերորդ գիտաժողովը։ Այն նվիրված է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 85-ամյա հոբելյանին։
Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։ Ողջունելով Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 ճանաչված մասնագետներին` փոխնախարարը նշեց. «Հայաստանի առողջապահության համակարգում գործող առաջին գիտահետազոտական հաստատություններից մեկը լինելով` ինստիտուտը պահպանել է ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության հայկական դպրոցի լավագույն ավանդույթները։ Այսօր այն ներկայանում է որպես միջազգային մասնագիտական հանրությանն ինտեգրված բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտագործնական և ուսումնական կենտրոն, որի բազայի վրա հաջողությամբ գործում են ինստիտուտի տնօրեն՝ պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆիլային ամբիոնը և ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղը»: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ քննարկումների և սերտ համագործակցության արդյունքում Հայաստանի բժշկական ռեաբիլիտացիայի բնագավառում հետագա զարգացման նոր հնարավորություններ կնախանշվեն։
Մասնագետները գիտաժողովում կքննարկեն ռեաբիլիտացիայի ոլորտում արդի խնդիրներին և ժամանակակից բժշկության մեջ դրա դերակատարմանը վերաբերող հարցեր։
Նմանատիպ նյութեր
8249 դիտում
14:02 14-09-2017
Բակո Սահակյանն ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» գիտաժողովի մասնակիցներին
977 դիտում
17:00 09-12-2015
Կենսաբանական ռիսկերի վարումը՝ միջազգային մոտեցումներին համահունչ
1467 դիտում
17:02 07-05-2014
ԵՊՀ-ում մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» միջազգային գիտաժողովը
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան