ՀՀԿ՝ 529, «Ծառուկյան» դաշինք՝ 73, «Ելք»՝ 52. ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները և ստորագրեցին արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 877, մասնակցել են՝ 747: Էլեկտրոնային տարբերակով կարող էին քվեարկել միայն կուսակցությունների օգտին: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքում
«Ելք» դաշինքը ստացել է 52 քվե
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 6
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 3
«Ծառուկյան» դաշինքը՝ 73
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2
ՀՀԿ-ն՝ 529
ՀԿԿ-ն՝ 3
ՕՐՕ դաշինքը՝ 17
ՀՅԴ-ն՝ 25:
Անվավեր է համարվել 37 քվեաթերթիկ: