Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի «PARK INN» ցանցի հյուրանոցներում ավելի քան 300 մարդ է թունավորվել
Այսօր՝ փետրվարի 1-ին, Սանկտ Պետերբուրգի «PARK INN» ցանցի «Պրիբալտիյսկայա» հյուրանոցում 200 մարդ է հոսպիտալացվել թունավորման ախտանիշով: Այս մասին հայտնում է Flashnord լրատվականը:
Այս պահին հյուրանոցի բակում հերթապահում են շտապօգնության բրիգադները:
Աղբյուրի տեղեկություններով՝ նույն իրավիճակն է տիրում նշված ցանցի Մոսկվայում գտնվող հյուրանոցում, որը գտնվում է «Սոկոլնիկի» մետրոյի կայարանի հարևանությամբ:
ՌԴ մայրաքաղաքի հյուրանոցում թունավորվել է 100 մարդ:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2017թ.-ի հունվարին, Մոսկվայի նույն հյուրանոցում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել էր 100 մարդ: