Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ ավտոբուսով մոտենում է Ուկրաինայի սահմանին. անցակետում խցանում է առաջացել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ ավտոբուսով մոտենում է Ուկրաինայի սահմանին: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողները պատարաստվում են լուսաբանել Սաակաշվիլիի վերադարձն ու սահմանի հատումը:
Նախկին նահանգապետը սահմանին է մոտենում Լեհաստանից և մտադիր է ասուլիս տալ Պերեմիշլում:
Մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Յուլյա Տիմոշեկոն խոստացել է անձնամբ աջակցել Սաակաշվիլիին սահմանն անցնելու ժամանակ:
Պաշտոնական Կիևը զգուշացրել է, որ սահմանին կառգրավի Սաակաշվիլիի անձնագիրը: