16462 դիտում
14:12 04-11-2014
Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Renault տաքսին ու BMW X6-ը. առաջացել է 1,5 կմ-անոց խցանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Բաբայան փողոցն ընկած ճանապարհահատվածում բախվել են BMW X6 մակնիշի 08 NA 080 համարանիշի և Renault մակնիշի Լ 4184 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ օգնության բրիգադը, ովքեր փորձում են օգնություն ցուցաբերել Renault-ի վարորդին, ով տաքսիստ է, սակայն նա հրաժարվում է բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ չունի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում առաջացել է գրեթե 1,5 կմ-անոց խցանում: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի մեղավորը տաքսու վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ ստեղծելով վթարային իրավիճակ և բախվել BMW X6-ին:
Նախնական տվյալներով BMW X6 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 520.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+