211652_close_icon
views-count12786 դիտում article-date 13:49 27-09-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, BYD-ը, Opel-ն ու 07-ը. առաջացել է խոշոր խցանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Ռուբինյանց փողոց տանող հատվածում բախվել են BYD մակնիշի 34 DS 699 համարանիշի, Nissan մակնիշի 32 LS 134 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 619 OR 61 համարանիշի և Opel մակնիշի 34 QS 672 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարաում, քանի որ առաջացել էր խոշոր խցանում: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր