8006 դիտում
21:55 09-09-2017
Աշխարհում ստեղծվել է վերջին 30 տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է՝ աշխարհում ստեղծվել է վերջին 30 տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը: Բրիտանական [url=https://www.theguardian.com/world/2017/sep/08/world-most-dangerous-generation-nato-chief-jens-stoltenberg]Guardian[/url]-ին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի ու Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել եկող շաբաթ Բելառուսում անցկացվող Ռուսաստան-Բելառուս «Արևմուտք 2017» համատեղ զորավարժությունների կապացությամբ, ընդգծելով, որ Սառը պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան չի ապահովել միջազգային դիտորդների լիարժեք ներկայություն որևէ զորավարժության ժամանակ:
Ուկրաինան և Բալթյան երկրները մտավախություն ունեն, որ ռուսական զորքերն ու զինտեխնիկան կարող են զորավարժություններից հետո կարող են մնալ Բելառուսում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ից 20-ը Բելառուսի տարածքում նախատեսված զորավարժություններին մասնակցելու են 12 հազար 700 ռուս զինծառայողներ: Ըստ միջազգային պայմանագրերի՝ 13 հազար և ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների դիտարկումը պարտադիր է:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
14:18 03-11-2022
Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան
2207 դիտում
15:38 14-06-2016
Մարդ, որ քաղաքական որբ է, ժամանակի ընթացում վերածվում է քաղաքական բճի. Վարդան Այվազյանի անդեմ պատասխանը` ոմանց
Այս բաժնից
508 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
532 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
424 դիտում
18:38 01-05-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ