211652_close_icon
views-count2824 դիտում article-date 18:02 07-09-2017

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 8 ներկայացուցչի

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 177 տնտեսվարող, որից 129-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: [b]ՑԱՆԿ Օրինապահ հարկ վճարողների[/b] 1. «ԱՎԵՆԻՂ» ՍՊԸ 2. «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ 3. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 4. «ԻԶԻ ՔԱԲ» ՍՊԸ 5. «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ 6. «ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄ» ՓԲԸ 7. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ 8. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր