1974 դիտում
12:43 16-03-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 16 ներկայացուցչի
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչև մարտի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած ևս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:
Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ ևս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, և պարտավորեցնում հետագայում ևս օրենքով առաջնորդվել»: Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության և բիզնեսի միջև, հավաստագիր ստանալով օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար. «Նրանք մեծ ոգևորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»: Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
1. «ՆԱՆԻԿՈ»
2. «ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ»
3. «ԵՎՐՈՄԵԴ»
4. Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ
5. «ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ»
6. «ԵՎՐՈՏՐԱՆՍ»
7. «ԵՎՐՈ ԱՅԹԻ»
8. «ՎՐՈ»
9. «ՎԵՆԿՈՆ»
10. «ԱԼՏ ԴԻԶԱՅՆ»
11. Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ
12. «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
13. «Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ»
14. «ԳՏԳՏԻԿ»
15. «ՍՈՖԹՀԵՆՋ»
16. «ԱՐԻԴԵՍ»
Նմանատիպ նյութեր
4995 դիտում
20:17 12-06-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 9 ներկայացուցչի
10538 դիտում
14:35 03-07-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 6 ներկայացուցչի
2821 դիտում
18:02 07-09-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 8 ներկայացուցչի
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր