211652_close_icon
views-count10541 դիտում article-date 14:35 03-07-2017

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 6 ներկայացուցչի

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հուլիսի 3-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը, 6 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 166 տնտեսվարող, որից 115-ի դիմումը բավարարվել է, 45-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում: [b]ՑԱՆԿ Օրինապահ հարկ վճարողների[/b] «ԷԿՈԱԳՐՈ» ՍՊԸ «ԲԱԳՐԱՏ ԵՎ ԼԵՎՈՆ» ՍՊԸ «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴI» ՓԲԸ «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր