7763 դիտում
14:40 07-09-2017
Հայաստանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Բուդապեշտում հաշվետվություն կներկայացնի, որով Հայաստանի և ևս 8 հավաքականներ կզրկվեն աշխարհի 2017թ. առաջնությանը մասնակցելուց, որը կկայանա Անահայմում:
Կորակազրկվեն այն երկրների ֆեդերացիաները, որի ամենաքիչը 3 ներկայացուցիչների դոպինգ թեստերը 2008 և 2012թթ. օլիմպիական խաղերում դրական են ցույց տվել:
Հիշեցնենք, որ 4 հայ ծանրորդների դոպինգ թեստերը վերանայելուց հետո դրական արդյունքներ էին տվել:
Եթե ինֆորմացիան հաստատվի, ապա աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ղազախստանի (10 դրական թեստ), Ռուսաստանի (10), Բելառուսի (7), Ադրբեջանի (5), Չինաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Թուրքիայի (3-ական) հավաքականները, հայտնում է [url=http://armfootball.com/arm/news/92088/zlm-hayastani-tsanramarti-havaqakany-kzrkvi-ashkharhi-arajnutyany-masnakcelu-iravunqic.html]Armfootball.com[/url]-ը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին մեկնաբանել է այս տեղեկությունը.
«Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում»:
Նմանատիպ նյութեր
1750 դիտում
22:32 22-03-2023
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնում է Դյուրես՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
1548 դիտում
12:15 25-02-2014
Թուրք ըմբիշը հակահայկական արտահայտությունների պատճառով կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելու իրավունքից
1421 դիտում
23:40 11-05-2022
«Բարսան», «Ռեալը» և «Յուվենտուսը» կարող են զրկվել ՉԼ-ում մասնակցելու իրավունքից
Այս բաժնից
22645 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3031 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2407 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»