211652_close_icon
views-count16744 դիտում article-date 20:57 05-09-2017

Օգոստոս ամսին Վրաստան այցելած հայերի թիվն աճել է 12%-ով

2017 թվականի օգոստոսին Վրաստան է այցելել 1.080.449 քաղաքացի։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով։ Նրանց մեծ մասը՝ 573 368-ը, զբոսաշրջիկներ են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.2%-ով), 274 878-ը՝ տարանցիկ այցելուներ։ Տվյալները հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A1%D6%80-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B5%D6%81%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%BE%D5%A8-%D5%A1%D5%B3/]aliq.ge[/url]-ն: 2017 թվականի օգոստոսին Վրաստան ամենաշատ այցելուները Հայաստանից են (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 12%-ով), այնուհետև Ռուսաստանից (28%), Ադրբեջանից (19%), Թուրքիայից (42%), Ուկրաինայից (4%) և Իրանից (85%): «Դրական միտումը պահպանվում է նաև Եվրամիության երկրներից։ Այս առումով հունվար-օգոստոսին աչքի են ընկել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լիտվան, Իտալիան և Հունաստանը: Մերձավոր Արևելքի երկրներից առաջին տեղում Իսրայելն է (40%), Միջին Ասիայից՝ Ղազախստանը (17%) և Ուզբեկստանը (110%), Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Բելառուսը (31%): Հատկանշական է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների թիվն աճել է 27%-ով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հունվար-հունիսին Վրաստան է այցելել 5.059.106 քաղաքացի, ինչը 18.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ժամանակահատվածում Վրաստան այցելածներից 2.402.699-ը զբոսաշրջիկ է (19.4%):

Նմանատիպ նյութեր