211652_close_icon
views-count2761 դիտում article-date 17:08 05-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 4-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 7, խարդախության 3, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր