211652_close_icon
views-count5022 դիտում article-date 23:54 02-06-2016

Ինքնուրույն տեղաշարժվելու փորձերը հաջողվում են. Արցախում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժումը շարունակվում է

Արցախում ապրիլյան հակամարտության օրերին վիրավորում ստացած 5 զինծառայող այս պահի դրությամբ վերականգնողական բուժում է ստանում հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում: Հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրները տղաները հաղթահարում են հմուտ մասնագետների թիմային, փուլային և երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ: «Հինգ տղաների առողջական վիճակում էլ առկա է ֆունցիոնալ դրական տեղաշարժ: Անկողնային ռեժիմից նրանք անցել են նստած և կանգնած վիճակի: Տեղաշարժվում են անվասայլակով, մասնագետների օգնությամբ կարողանում են կանգնել և քայլել»,- մանրամասնում է ֆիզիկական թերապիստ Հմայակ Կարապետյանը` ընդգծելով, որ նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվում յուրաքանչյուր մկանի վերականգնումը: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց վերականգնողական բուժում ստացող վիրավորներին: Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ ծանոթացավ յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակին, քննարկեց բուժման հետագա մանրամասները: Նա բարձր գնահատեց վերականգնողական բժշկության մասնագետների կատարած աշխատանքը: Նախորդ այցից չորս շաբաթ անց տղաներից յուրաքանչյուրը խոստացածի համաձայն կարողացել էր դրական տեղաշարժ արձանագրել, ինքնուրույն տեղաշարժվելու առաջին փորձերը կատարել: [b] ՀՀ առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր