2834 դիտում
09:17 08-11-2016
Պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում՝ երկրի ամենաքաղաքականացված մարմնում, աշխատանքը գնահատվում է քվեարկություններով, եթե պատգամավորը բացակայում է քվեարկություններից, ենթարկվում է պատասխանատվության։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ ներքին խմորումների հետևանքով քաղաքական արենայից տևական ժամանակ անհետացած Աբրահամ Մանուկյանը տուգանվել է մոտ 120 հազար դրամով։ Հարգելի չեն համարվել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի բացակայությունները։ Ամիսներ շարունակ ԱՄՆ-ում բնակվելու համար Արթուր Գևորգյանի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել։
Ինչի՞ վրա են ծախսվում օրենսդիրներից արված պահումները։ «ժողովուրդ»–ի այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պահվել է 14 միլիոն դրամ, որը մնում է աշխատավարձի ֆոնդում»։ Իսկ պատգամավորներ կան, որոնք Աժ-ից պահանջում են հավելավճար՝ արտահերթ կարգով աշխատելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5895 դիտում
10:45 05-09-2017
Արա Բաբլոյանը բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ է անում. «Ժողովուրդ»
2072 դիտում
09:56 18-02-2014
ԼՂՀ պաշտպանական բանակի աշխատակիցների աշխատավարձից պահումներ չի եղել․ Ժողովուրդ
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»