2012 դիտում
09:56 18-02-2014
ԼՂՀ պաշտպանական բանակի աշխատակիցների աշխատավարձից պահումներ չի եղել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին ահազանգած ԼՂՀ պաշտպանական բանակի աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց աշխատավարձից պահումներ են արվել։ Ընդ որում, խոսքը մոտավորապես 80-90 հազար դրամի մասին է։ ՊԲ աշխատակիցները սկզբում կարծել են, թե ԼՂՀ-ում ևս սկսել է զորվել կուտակային կենսաթոշակային համակարգը, բայց պարզել են, որ դա կուտակայինի հետ որևէ կապ չունի։ Իսկ երբ դիմել են ԼՂՀ ՊԲ ղեկավարությանը, այնտեղից պատասխանել են, թե ինչ ստացել եք, դրանով բավարարվեք: Մեզ դիմած ԼՂՀ ՊԲ աշխատակիցները խնդրեցին պարզել, թե որն է իրենց աշխատավարձերից պահումներ կւստւսրելու պատճառը։ Այդ նպատակով «Ժողովուրդ»–ը դիմեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին։
–Պարոն Հակոբյան, խնդրում եմ նշել, թե ինչու են ԼՂՀ ՊԲ աշխատակիցների աշխատավարձերից պահումներ կատարվել։
–Նման բան ասողը հոգեկան խանգարում ունի։
–Որևէ խնդիր չկա՞, բոլոր աշխատակիցները նորմալ իրենց աշխատավարձերը ստացե՞լ են։
–Դեռևս չէ, բայց բոլորն էլ ստանալու են, ավելի շատ, քան նախորդ ամիս են ստացել։ Բանակում բոլոր աշխատավարձերը 10 տոկոսով՝ մինիմալ, բարձրացված են, հիմնական աշխատավարձերը, իսկ հավելավճարներն առանձին են հաշվվում։ Հավելավճարները հաշվարկվելու են՝ կատարած աշխատանքի արդյունքից ելնելով։ Իսկ դրա համար պետք է ամիսն ավարտվի, որպեսզի հաշվարկները կատարվեն։ Այս պահին կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց արդեն բոլոր զորամասերն աշխատավարձերը ստացել են, այսինքն՝ եթե պատրաստ է եղել, ուրեմն ստացել են։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2798 դիտում
09:17 08-11-2016
Պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվել. «Ժողովուրդ»
5844 դիտում
10:45 05-09-2017
Արա Բաբլոյանը բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ է անում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը