Վաղը կմեկնարկի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանը
Վաղը՝ սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով:
Տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ հոբելյանական հանդիսություններ, պրեմիերաներ, համերգներ և փառատոներ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սիրով սպասում է իր հանդիսատեսին: