Ուկրաինայի միգրացիոն ծառայությունն ազատ է արձակել Սաակաշվիլիի եղբորը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը` Դավիթ Սաակաշվիլին հեռացել է Կիևում միգրացիոն ծառայության բաժնից և տուն գնացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել են լրագրողներին, որ պարզելու են ձերբակալության պատճառները: Նրանք նաև մտադիր են անօրինական ձերբակալության համար քրեական գործ բացել:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են իր եղբորը՝ Դավիդ Սաակաշվիլիին և տարել անհայտ ուղղությամբ։