Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը պահանջել է Սաակաշվիլիի եղբորը հեռանալ երկրից
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը պահանջել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը` Դավիթ Սաակաշվիլին հեռանալ երկրից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ եթե նա ինքնակամ չգնա Վրաստան կամ որևէ այլ երկրի, իրենք ստիպված կլինեն դա անել դատարանի միջոցով:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են իր եղբորը՝ Դավիդ Սաակաշվիլիին և տարել անհայտ ուղղությամբ։ Ժամեր անց նա ազատ էր արձակվել: