1558 դիտում
09:13 10-09-2019
Վիտալի Շիշկինին արտահանձնե՞լ են. Միգրացիոն ծառայությունն ասում է՝ տեղեկություն չունի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։ Այդ մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։
Հետագայում, սակայն, լրագրող Էմիլ Բաբայանն ընդարձակ գրառմամբ ամբողջացրեց Շիշկինի գործունեությունը, համաձայն որի՝ ՌԴ Արզամաս քաղաքում «15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել»:
Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մեկնաբանելով Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել էր, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել, ասել է թե՝ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում և՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի:
Այս առումով Էմիլ Բաբայանը գրել էր. «Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը: Այլ կերպ ասած`Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա»:
Եվ ահա «168 ժամ»-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։
Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։
Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։
«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
16:55 03-09-2019
Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել
3953 դիտում
10:11 14-02-2020
ՌԴ հատուկ ծառայությունները Վիտալի Շիշկինին վարակել են հեպատիտ E-ո՞վ. «Ժամանակ»
13553 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»