211652_close_icon
views-count3338 դիտում article-date 16:50 01-09-2017

Աշոտ Ղուլյանն Արցախի պետական համալսարանում վարել է «Անկախության դասը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետեւ համալսարանի դահլիճում հանդես եկել բանախոսությամբ: Ողջունելով պրոֆեսորա-դասախոսական կազմին ու ուսանողներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է ԱրՊՀ դերը ոչ միայն հանրապետության կրթական ու գիտական համակարգում, այլեւ որպես ազատության համար պայքարի եւ պետականության հիմքերի ձեւավորման կենտրոն՝ նկատի ունենալով 1988թ. ազատագրական շարժման ընթացքում նրա ունեցած մասնակցությունը: Այս համատեքստում խոսելով 26-ամյա ինքնիշխան հանրապետության անցած ճանապարհի մասին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ միջազգայնորեն երկրներին ընդունում են ոչ միայն արտաքին չափանիշներով, այլեւ նրա կենսունակությամբ, ինչը պահանջում է սեփական ուժերին ապավինելու ու ամենօրյա հետեւողական աշխատանքով երկիրը զարգացնելու գիտակցում: «Արցախի այսօրվա երիտասարդությունն ավելի համարձակ ու վստահելի է, քան ավագ սերունդը: Միաժամանակ պետք է գիտակցենք, որ պայքարը դեռ շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ ձեր սերնդի տեսլականից է կախված լինելու մեր երկրի ապագան: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է լավագույնը լինի իր մասնագիտական ոլորտում, քանի որ ժամանակակից աշխարհում, ուր տիրում է սուր մրցակցություն, թույլերի ու միջակների համար տեղ չկա»,- իր խոսքն ամփոփել է Ազգային ժողովի նախագահը: Առաջին կուրսի ուսանողներին բարի երթ են մաղթել ու ներկաներին գալիք Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել են նաեւ ԱՀ ԿԳՍ նախարարն ու ԱրՊՀ ռեկտորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր