211652_close_icon
views-count2791 դիտում article-date 17:43 05-10-2016

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի ընտրության փոփոխված կարգին, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովն է ընտրելու ՀՀ հաջորդ նախագահին: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին, ուսանողների կողմից օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հնարավորության ընձեռնմանը, բանկերի կողմից վարկերի տրամադրման խիստ պայմաններին եւ այլն: Նշենք, որ հանդիպումից առաջ հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել պատգամավորների աշխատանքին: Այցի ավարտին ուսանողները եւ դասախոսները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր