1512 դիտում
15:27 01-09-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն Արցախի պետական համալսարանում անցկացրեց «Անկախության դասը»
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ու կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշակոթողին:
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահը համալսարանի մեծ դահլիճում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ:
Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ հանդես եկել բանախոսությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով:
Խորհրդարանի ղեկավարն ամփոփ ներկայացրել է 25-ամյա հանրապետության ձեռքբերումներն եւ խոսել խնդիրների ու անելիքների մասին: «Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը: Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, եւ այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահն ուսանողներին ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործելու կոչ է արել եւ հիշեցրել, որ այսօր, առավել քան երբեւէ, պահանջված ու թանկ են գնահատվում մարդկային արարող, ստեղծագործական միտքը, գիտելիքն ու նորարարության գաղափարը:
Նմանատիպ նյութեր
3389 դիտում
16:50 01-09-2017
Աշոտ Ղուլյանն Արցախի պետական համալսարանում վարել է «Անկախության դասը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
772 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1129 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
754 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում