1910 դիտում
10:36 06-04-2019
Նվազել են օֆշորային երկրներից ներդրումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը սկսեց բացահայտել նաև նախկին իշխանությունների տնտեսական հանցագործությունները, ՀՀԿ-ականները պարբերաբար գուժում էին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին՝ ասելով, թե դրսի կապիտալը կխուսափի այստեղ գործունեություն ծավալելուց:
Այնինչ, պարզվում է, անցած տարի, 2017թ. համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: 2017թ. ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, 2018 թ.՝ 111 մլրդ 870 մլն դրամ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ներդրումների միայն 36 տոկոսն է իրականացվել 2018թ. առաջին երեք ամսվա ընթացքում, երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանություն: Իսկ ահա, թավշյա հեղափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 71 մլրդ 563.3 մլն դրամ, զգալի մասը՝ տարեվերջին, երբ հստակ էր նախկին իշխանությունների վերադարձը բացառված է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները, փոխարենը՝ ներդրումներն ավելացել են ՌԴ-ից, Լիբանանից, այլ երկրներից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
08:45 01-04-2014
Օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները» աճում են․ ՀԺ
7436 դիտում
09:38 01-09-2017
Կարեն Կարապետյանի խոստումներն ու իրականությունը. ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են. «Ժողովուրդ»
2209 դիտում
10:26 08-06-2019
Ուղղակի ներդրումները նվազել են, ռուսական ներդրումներն ավելացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1756 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»