211652_close_icon
views-count83128 դիտում article-date 18:59 31-08-2017

Պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելը ճիշտ լուծում էր և որոշ մարդկանց համար դաս կլինի. ՆԳ նախկին նախարար. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Էրեբունի տարածքում գործող բիլիարդանոցներից մեկում [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1076057/]աղջկան պատանդ վերցնողի [/url]վնասազերծումը օրենքի պահանջն է և օրենքի սահմաններում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ներքին գործերի նախկին նախարար Կարլոս Ղազարյանը: «Դա խնդրի ճիշտ լուծումն էր: Որքա՞ն կարելի է դանակը ձեռքը վերցնել, գնալ սպառնալ, պատանդ վերցնել, որքա՞ն կարելի է լկտիանալ: Ոստիկանությունը գործել է օրենքի համաձայն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քաղաքացուն սպանեն: Այնպես չէ, որ գնացել է դիպուկահարը և միանգամից վնասազերծել: Բանակցել են, զգուշացրել են, խոսել են այդ տղայի հետ և օգտագործել են բոլոր միջոցները հանցագործությունը կանխելու համար։ Եթե այդքանից հետո կրկին քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում, ուրեմն պետք է վնասազերծել: Արդեն օրենքը դարձրել են այնպես, ինչպես իրենց է պետք: Ախր մարդիկ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում հանդիպել հանցագործի հետ: Մարդիկ մի կողմից են նայում, իսկ մյուս՝ տուժողի կողմից նայենք, ի՞նչ, թողնեին սպանե՞ր: Չի կարելի, պետք է ապրել նորմալ ու անվտանգ երկրում»,-ասաց Ղազարյանը: Հարցին, թե նախկինում նման դեպքեր գրանցվե՞լ են, Կարլոս Ղազարյանն ասաց, որ նման դեպքեր եղել են: Նրա խոսքով՝ պատանդ վերցնելու դեպք գրանցվել է նաև համալսարաններից մեկում, որտեղ հանցագործը կրկին վնասազերծվել է: Հարցին, թե վնասազերծումն ի՞նչ նշանակություն կունենա, Ղազարյանն ասաց, որ այն կանխարգելիչ նշանակություն կունենա. «Սա որոշ մարդկանց համար կլինի դաս, որ չի կարելի, օրենք կա, որը գործում է, ոստիկան կա, քաղաքացիների անվտանգությունը պիտի պահպանվի: Դուք պատկերացրեք՝ 5-10 րոպե անց այդ աղջկա կոկորդը կտրեին, այդ դեպքում ի՞նչ էր լինելու»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/08/30/karlos-ghazaryan/2469812]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/29/1075927/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 29-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնում էր, որ կսպանի նրան։ Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով իրավապահներ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված էին, գույքը՝ ջարդված։ Տեղում էին նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառաղողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ և ճանապարհային ոստիկաններ։ Ոստիկանները պրոֆեսիոնալ ձևով կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող ճիվաղին, ով տեղափոխվեց հիվանդանոց; Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, կազմակեպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ովքեր Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հետ համատեղ իրականացրեցին ճիվաղին վնասազերծելու օպերացիան։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայրում էր նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը։ Վնասազերծվածը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել էր։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ կատարում էին դեպքի վայրի զննություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր