8394 դիտում
15:16 24-08-2017
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի 100% բաժնեմասով հավաստված իրավունքները հանձնվեց «Տաշիր Կապիտալ»-ին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշման նախագիծը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը. ««ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից: Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով»:
Նախագծի համաձայն ՝ առաջիկա վեց ամսում «Տաշիր Կապիտալ»-ը պետք է կառավարությանը ներկայացնի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարման ծրագիրը, որի հաստատումից հետո կկնքվի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:
Ի դեպ՝ նախագծում ներառված է նաև Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցումը:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ պետությունը յուրաքանչյուր պահի կկարողանա չեղյալ համարել պայմանագիրը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումը վերցնել իր ենթակայության տակ:
Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
Նմանատիպ նյութեր
8346 դիտում
10:47 24-01-2018
Աշոտ Մանուկյանը կաշխատի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. «Փաստ»
10255 դիտում
11:29 14-06-2014
Արամ Անանյանը նշանակվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի գլխավոր տնօրեն
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը