«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն. Արթուր Գրիգորյանը ՝ «Տաշիր» ընկերության հետ պայմանագրի չեղարկման մասին
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի օգտակար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը։
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- շեշտեց նա:
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ, որ կետերը ձեռնտու չէին պետությանը և եթե ձեռնտու չէին, ապա ինչո՞ւ էր նախկին կառավարություննը այն հանձնել հավատարմագրային կառավարման։
Անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց․ «Բացարձակ սուտ է»: