10399 դիտում
11:29 14-06-2014
Արամ Անանյանը նշանակվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի գլխավոր տնօրեն
Երեկ՝ հունիսի 13-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը, հղում անելով «Փաստինֆոն»-ին, տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչը, ըստ շրջանառվող լուրերի, կապված էր այս տարվա հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ա. Անանյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/16554/]ավտովթարի [/url]հետ, որը վարել էր Ա. Անանյանի ընկերը` Երևանի բնակիչ Էդիկ Հարությունյանը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացնում է, որ Ա. Անանյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և նշանակվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի գլխավոր տնօրեն, իսկ դիմումը ներկայացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին մինչև վթարը:
Նշենք, որ Ա. Անանյանը նախկինում աշխատել է Արագածոտնի և Արմավիրի մարզերի Հայաստանի բարձրավոլտ էլեկտրոցանցեր»-ի մասնաճյուղերի գլխավոր տնօրեն, Շենգավիթի մասնաճյուղի տնօրեն, Երևան քաղաքի մասնաճյուղի իրացման տնօրեն:
Նմանատիպ նյութեր
8439 դիտում
15:16 24-08-2017
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի 100% բաժնեմասով հավաստված իրավունքները հանձնվեց «Տաշիր Կապիտալ»-ին
8394 դիտում
10:47 24-01-2018
Աշոտ Մանուկյանը կաշխատի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. «Փաստ»
Այս բաժնից
502 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում