13204 դիտում
22:28 15-11-2017
Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են տնտեսական, քաղաքական, անվտանգության և մարդասիրական ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
ՌԴ նախագահը իր խոսքում նշել է, որ կողմերն աշխատում են յս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և որ այդ աշխատանքները դրական արդյունքներ է տալիս։
«Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության և էկոնոմիկայի ոլորտներում մեր համագործակցության մասին: Նախորդ տարի այն /տնտեսությունը/ արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի աճել է 1/3-ով, ինչը, անխոս, ուրախալի է։ Ցանկալի կլիներ պահպանել այդ միտումը»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Սերժ Սարգսյանի այս աշխատանքային այցը Մոսկվա կապված է ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ , իսկ Հայաստանում գողացված Վրուբելի կտավը ռուս իրավապահների վերադարձվելու է։
Իր հերթին ՀՀ նախագահը նշել է, որ ակնհայտ է բոլոր ուղղություններով հայ-ռուսական համագործակցության առաջընթացը։ Ս. Սարգսյանը ընդգծել է, որ եկու կողմերի համար էական նշանակություն ունեն առկա մշակութային, կրթական, գիտական սերտ կապերը։
Հիշեցնենք, որ այս օրերին Ռուսաստանում տրվել է Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4916 դիտում
21:04 13-06-2018
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12574 դիտում
19:40 23-08-2017
Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14918 դիտում
18:30 09-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Այս բաժնից
376 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
793 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
619 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ