Հայաստանի բնակիչներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. Ահարոն Ադիբեկյան
«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հավելել, որ նշվել է վստահության երեք չափանիշ՝ ունակ է լուծելու ազգային խնդիրները, վստահ են, որ նա կանի դա, և կլինի արդար բոլորի նկատմամբ:
Անցկացված հարցումների տվյալներով վարչապետից հետո վարկանիշային երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը: Կարեն Կարապետյանի վարկանիշը եղել է 60 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ մոտ 20: Հարցումն իրականացվել է 5.500 մարդու շրջանակում: