211652_close_icon
views-count4633 դիտում article-date 16:50 28-01-2017

Իրանի նախագահն արձագանքել է փախստականների ընդունելության ծրագիրը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի նախագահի որոշմանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի որոշումները, հայտնում է RT-ն։ Մասնավորապես, Իրանի նախագահը քննադատել է Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու, միգրացիոն ճգնաժամի քաղաքականության խստացման մասին որոշումները, որոնց շրջանակներում մի քանի մուսուլմանական երկրներից, այդ թվում՝ Սիրիայից ու Իրանից փախստականների ընդունելությունը կկասեցվի։ «Այսօր ժամանակը չէ ազգեի միջև պատնեշներ կառուցելու։ Նրանք /ԱՄՆ-ն/ մոռացե՞լ են, թե ինչպես փլուզվեց Բեռլինյան պատը»,-մեջբերել է Ռոհանիի խոսքը իրանական PressTV հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ Թրամփի որոշումներով՝ Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Իրաքի ո Եմենեի քաղաքացիներին կարգելվ մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Նմանատիպ նյութեր