Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ուրալ
ՌԴ Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Ուրալ, հաղորդում է RT-ն։
Նամակը, որում համապատասխան նախագիծն է, նա ուղարկել է Կրեմլ։
Կրուպնովը նշել է, որ Ռուսաստանը հիպերկենտրոնացված է և որ մոսկովյան շրջանը «իրենով է արել ռուսական բնակչության գրեթե 1/5 մասը»։
«Ազգային զարգացումը կենտրոնացած է 15-20 մեգապոլիսների վրա, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացիների կեսից ավելին։
Նրա խոսքով՝ ներքին միգրացիայի արդյունքում Ռոսաստանը կարող է կորցնել իր աշխարհագրական առավելությունները և ինքնիշխանությունը։ Ըստ նրա՝ մայրաքաղաքը Ուրալ տեղափոխելով և գետերի նավարկությունը վերականգնելով հնարավոր կլինի փոքր քաղաքները միմյանց կապել։ Իսկ Ռուսական իշխանությունները պետք է առավելությունը տան ոչ թե Մոսկվային, այլ Սիբիրին ու Հեռավոր Արևելքին։