22727 դիտում
09:35 06-08-2021
Շոյգուն առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր
Ռուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել Սիբիր, եւ բացի այդ, Սիբիրում պետք է մինչեւ մեկ միլիոն բնակչությամբ հինգ քաղաք կառուցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի գիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ։ Գրում է function.mil.ru-ն
Այդ քաղաքները, ըստ Շոյգուի, պետք է ունենան առնվազն 300-500 հազար բնակչություն, որոշակի արդյունաբերական ուղղվածություն ունենան։ Նա ափսոսանք է հայտնել, որ հիմա այնպիսի մասշտաբային ծրագրեր իրականացնել հնարավոր չէ, ինչպիսին Բայկալ-Ամուրյան մագիստրալը, Սիյանո-Շուշենսկի ՀԷԿ-ը եւ այլն։ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի նախարարը նկատել է, որ մարդիկ կարող են հիշել, թե խորհրդային քաղաքացիներն ինչ անկեղծությամբ էին գնում այդ մասշտաբային շինարարություններին մասնակցելու։
Նշենք, որ Շոյգուն այս գաղափարը առաջ է մղում դեռ 2012 թվականից, իսկ այս տարի արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մայրաքաղաքի փոփոխությունը ռեգիոնի խնդիրները չի լուծի անշուշտ, սակայն հնարավոր էր համարել այն, որ մի շարք խոշոր ընկերությունների գրասենյակներ եւ ֆեդերալ գերատեսչություններ հնարավոր է տեղափոխվեն Սիբիր։

Նմանատիպ նյութեր
4380 դիտում
14:04 19-08-2017
Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ուրալ
16785 դիտում
23:52 10-06-2016
Մեկ օրում 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսեցին Սիբիր. (1949-ի հունիսի 14-ը)
Այս բաժնից
319 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7249 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
1273 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի