211652_close_icon
views-count14477 դիտում article-date 21:54 17-08-2017

Խոսրովի անտառի վերականգնման համար հայ բարերարը նվիրաբերում է 100 000 եվրո. Armlur.am

Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո: Հրդեհի հետևանքով այրվել է յուրահատուկ արգելոցի հարյուրավոր հեկտար տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար տեսակ, որոնցից 24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն: «Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ: Մանրամասներն՝ [url=http://armlur.am/722024/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր