«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին
«Բազե» հավաքի մասնակիցները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներն անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմինների հետ համագործակցաբար պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնմանը՝ մասնակցելով ծառատունկերի և այլ աշխատանքների»,- նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Ծաղկաձորում կմեկնարկի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ 2017-ը հավաքի համար հոբելյանական է. նշվում է «Բազեի» 15-ամյակը, ուստի ծրագրում նախատեսված են նաև մի շարք հոբելյանական միջոցառումներ։ Կհյուրընկալվեն հավաքի կազմավորման ակունքներում կանգնած մարդիկ։
Յոթ օրերի ընթացքում Հայաստանի, Արցախի, սփյուռքի շուրջ 500 երիտասարդներ կմրցեն ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումներին։
Կարեն Ավագյանը նկատեց, որ հավաքի նպատակն է բացահայտել տարբեր բնագավառներում շնորհալի երիտասարդներին, մասնակիցներին տալ ինքնադրսևորման հնարավորություն։ Ի դեպ, «Բազեում» են իրենց առաջին քայլերն արել և հետագայում մեծ հաջողությունների հասել մշակութային տարբեր ոլորտներում հայտնի բազմաթիվ անձինք։
Նշենք նաև, որ «Բազեի» մասնակիցները 15 տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ հանրային ակցիաների, սոցիալական ծրագրերի։