211652_close_icon
views-count6568 դիտում article-date 13:22 17-08-2017

Արցախի ԱԺ գրադարանում քննարկվել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում օգոստոսի 16-ին կազմակերպվել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը՝ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով: Ներկայացնելով դեսպան Շուգարյանին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ կարեւոր է համարում միջազգային քաղաքական իրադրության վերաբերյալ գնահատականներ ու դիտարկումներ լսել մասնագետից, ով երկար տարիներ զբաղվել է ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ, այլ նաեւ՝ ակադեմիական աշխատանքով: Խոսելով տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքական հետաքրքրությունների մասին՝ Ռուբեն Շուգարյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկային, ամերիկահայ համայնքի գործունեությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջատար վերլուծական կենտրոնների կանխատեսումներին: Այնուհետեւ դեսպանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությամբ Թրամփի վարչակարգի ունեցած առաջնահերթություններին, աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհարաբերություններին եւ դիվանագիտության ոլորտում փոքր երկրների անելիքներին: Քննարկմանը մասնակցում էին Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ֆլեթչերի դպրոցի Թավիթյան ծրագրի շրջանավարտներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր