Ճամայկացի լեգենդար արագավազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը համաձայնագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ «Բարսելոնայի» դեմ բարեգործական խաղին մասնակցելու համար:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին՝ «Օլդ Տրաֆորդում»: Բացի Բոլտից, մանչեսթերյան ակումբի աստղերի թիմում կլինեն նաև թիմի լեգենդներ Ռայան Գիգզն ու Փոլ Սքուլզը:
«Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու հանդիսացող Բոլտը նախկինում բազմիցս էր ասել, որ ցանկանում է իր ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: