Ուսեյն Բոլտը մտադիր է ֆուտբոլիստ դառնալ և մարզվել Դորտմունդի «Բորուսիայի» հետ
Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր, լեգենդար ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ թեթև ատլետիկայից հեռանալուց հետո մտադիր է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ և մոտ օրերին սկսել մարզվել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Տեսնենք, թե ինչ կստացվի: Եթե ես կարողանայի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», դա իմ երազանքի անհավանական իրականացումը կլինի», ասել է Բոլտը, որը` հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբի երկրպագու է: