Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 1-ին տուրի արդյունքներով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանը Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի կողմից ստացել է 9.1 գնահատականը: Նույնքան միավոր է ստացել հայ ֆուտբոլիստի թիմակից Պոլ Պոգբան: Իսկ ամենաբարձր գնահատականի արժանացել է «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը՝ 9.2:
Հիշեցնենք, որ 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին», իսկ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: