Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի
Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի մոտակայքում, գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/11/1074568/]ավելի վաղ [/url]հայտնել էինք, Եգիպտոսի հյուսիսում 2 գնացքներ միմյանց էին բախվել:
Բախման հետևանքով կար ավելի քան 20 զոհ, ևս 50 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին:
Հաղորդվում էր, որ գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Միջադեպի հանգամանքները պարզվում են: