Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Իտալիայում նախօրեին երկու մարդատար գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի, վիրավորվել են տասնյակները, նրանցից շատերի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է BBC-ն:
Վթարը տեղի էր ունեցել Բարի և Բարլետտա քաղաքների միջև ընկած հատվածում, որտեղ ժամանել է այդ երկրի վարչապետ Մատտեո Ռենցին:
Տեղի իշխանություններն արդեն դիմել են բնակչությանը, որպեսզի արյուն հանձնեն՝ տուժածներին օգնելու համար:
Մինչ այս պահը հայտնի չէ ողբերգական վթարի պատճառը: Իրավապահներն առայժմ ենթադրում են, որ հնարավոր է, որ պատճառը մարդկային գործոնը եղած լինի:
Երկու գնացքներն էլ պատկանում են Ferrotramviaria SpA մասնավոր տրանսպորտային ընկերությանը: