211652_close_icon
views-count3544 դիտում article-date 22:20 25-11-2016

Իրանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 100-ի: [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/25/102274/]Հիշեցնենք[/url], որ Իրանի հյուսիսում ուղևորատար գնացքեր էին բախվել։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Ճշտվում է նրանց թիվը։ Associated Press-ը իր հերթին հայտնել էր, որ առնվազն 5 զոհ կա, 20 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Սեմնան նահանգում։ Վիրավորներին փրկարարները տեղափոխել էին մոտակա հիվանդանոցներ։ Իրանի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ բախման հետևանքով գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից, իսկ նրանցից երկուսում հրդեհ է բռնկվել։ Դեռևս հայտնի չէ բախման պատճառը։

Նմանատիպ նյութեր