slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Երևանյան ամառ 2017». ավան վարչական շրջանում տեղի ունեցավ մանկական զվարճալի համերգային ծրագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
211652_close_icon

«Երևանյան ամառ 2017». ավան վարչական շրջանում տեղի ունեցավ մանկական զվարճալի համերգային ծրագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count13596 դիտում article-date 15:59 20-06-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները: Այս անգամ Ավան վարչական շրջանի «Թումանյան» այգում ավանցիներն ականատեսն ու մասնակիցն են եղել «Մեր ուրախ Ավան» մանկական զվարճալի համերգային ծրագրին: Համերգին մասնակցել և իրենց ելույթներով բնակիչներին հաճելի պահեր են պարգևել վարչական շրջանի արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների, ստուդիաների սաները, պարային համույթներն ու անհատ կատարողները: Ծրագրում ընդգրկված էր նաև Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի և Ավանի մշակույթի տան երեխաների ձեռագործ ու նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել ներկաների մոտ: Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արմեն Երեմյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր