13973 դիտում
23:14 10-08-2017
Լեհաստանի Ռովի քաղաքում միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն է անցկացվել՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո
Օգոստոսի 6-ից 8-ը Լեհաստանի Ռովի քաղաքում տեղի ունեցավ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվել էր «Ադամանդե ձայն» հիմնադրամի կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ուստկա համայնքի ղեկավարը, Ռովիի քաղաքապետը, բազմաթիվ այլ հյուրեր։
Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին։ Ելույթ ունենալով հայկական օրվա միջոցառումների բացման արարողության ժամանակ՝ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին Լեհաստանի հայ համայնքի համար հոբելյանական այս տարում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դեսպան Ղազարյանը ընդգծեց, որ հայ համայնքի 650-ամյա հոբելյանը լավ առիթ է ընձեռում հայ-լեհական դարավոր բարեկամության մասին խոսելու համար, բարեմակություն, որի հիմքում ընկած է Լեհաստանում հայերի՝ մի քանի հարյուրամյակների պատմություն ունեցող ներկայությունը։
Միջոցառմանը հայկական երգերի կատարումներով հանդես եկավ Արցախը ներկայացնող Սարիբեկ Սարգսյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Լեհաստանի Հայկական հիմնադրամի ջանքերով նկարահանված Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող ֆիլմը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
616 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին