604 դիտում
15:23 01-06-2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալահամերգը: Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:
2021-2022 ուստարվա լավագույն դպրոցներն ընտրվել են հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովից ստացված գնահատականների ամփոփմամբ: Տարվա լավագույն դպրոցների հնգյակին պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մրցույթ-փառատոնում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, երկրորդ հորիզոնականը՝ Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը, երրորդ հորիզոնականը՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ու Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը:
«Տարվա հայտնություն» մրցանակին այս տարի արժանացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժնի սովորող Հրանտ Մանուկյանը: Մրցույթ-փառատոնի շարունակական զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ Կատրին Ղազարյանը:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները կարևորագույն նշանակություն ունեն մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու գործում:
«Մշակութային միջոցառումները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, և համայնքն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի մշակութային կյանքն էլ ավելի աշխուժանա և ընդգրկի տարբեր ուղղություններ: Շնորհակալություն եմ հայտնում մշակութային օջախների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ տաղանդաշատ երեխաներ կրթելու և դաստիարակելու համար»,- նշել է քաղաքապետը:
Փառատոնի մրցութային փուլն իրականացվել է մայիսի 3-17-ը՝ ընդգրկելով 11 անվանակարգ՝ դաշնամուր, լարային, փողային, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա:
Երևանյան մշակութային օջախներում սովորող 9000 աշակերտից մրցույթին մասնակցել են 1500-ը, գալա-համերգին ելույթ ունեցան 500-ը: Գալա-համերգն ամփոփվել է Երևանի օրհներգի հնչյունների ներքո: Էրեբունի-Երևանը կատարել է երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 240 սանից կազմված հավաքական երգչախումբը:
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/391095719618762

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
11:05 03-06-2023
Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը
5569 դիտում
14:30 15-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2709 դիտում
12:05 08-09-2017
Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոն ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգում կայացած Երևանի օրերի գալա-համերգին
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ