Լևոն Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին և բարձրացավ 2-րդ հորիզոնական
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցավ Սինգֆիլդի գավաթի 6-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ:
Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը և Վիշվանաթան Անանդը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան: