Եվրախորհրդարանի 7 պատգամավորների մուտքն Իսրայել արգելվել է. Haaretz
Իսրայելական իշխանություններն արգելել են ԵՄ 7 խորհրդարանականների այցելել Իսրայել։ Այդ մասին հաղորդում է իսրայելական Haaretz թերթը։
Ըստ թերթի՝ պատճառը եղել է այն, որ եվրապատգամավորները մտադրվել էին այցելել բանտը, որտեղ պահվում է FATH-ի առաջնորդներից Մարվան Բարղութին։
Այդ կապակցությամբ Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին և ներքին անվտանգության նախարար հայտարարել են, որ Բարղութին Իսրայելի կողմից ահաբեկիչ է ճանաչված՝ պղեստինցիներին աջակցելու համար։
20 անդամներից բաղկացած պատվիրակությունից միայն 13-ը այժմ կարող են այցելել Իսրայելի տարածք։
«Մենք մուտքի թույլտվություն չենք տալիս նրանց, ովքեր ակտիվորեն կոչ են անում վնաս հասցնել իսրայելական պետությանը, հատկապես նրանց, ովքեր հանդիպում են պահանջում Մարվանի Բարղութիի հետ»,-ընդգծել է Դերին։
Նշենք, որ Բարղութին ցմահ ազատազրկման է դատապարտված։