7290 դիտում
09:08 04-08-2017
Վիրավոր զինվորի ծնողները վրդովված են ՊՆ-ի անտարբերությունից. 3,5 ամիս անց նույնիսկ հոգեբան չեն տրամադրում. news.am
Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանի ծնողները վիրավորված են Պաշտպանության նախարարության անտարբերությունից, հայտնում է [url=https://news.am/arm/news/403363.html]news.am[/url]-ը։
19-ամյա ժամկետային զինծառայողն արդեն 3,5 ամիս է՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, սակայն առ այսօր նախարարությունից ոչ ոք նրան չի այցելել, միակ օգնությունը եղել է 200 հազար դրամը:
«Մենք դիմել ենք, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունենանք, բայց մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա: Հենց ընենց հոսպիտալում պառկած ենք: Բուժումն այստեղ ավարտել ենք, մեզ հիմա վերականգնողական բուժում է հարկավոր «Առաջին հիվանդանոցում», հատկապես հոգեբանի կարիք ունի Թաթուլը, բայց հիվանդանոցից մեզ հայտնում են, թե տեղ չունենք, իսկ օգոստոսին էլ մասնագետներն արձակուրդ են գնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլի մայրը՝ տիկին Նարինեն:
19-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Թաթուլը բարեբախտաբար հենաշարժողական խնդիրներ չունի, լոգոպեդի այցերի շնորհիվ արդեն խոսում է, հիշողությունը նույնպես վերականգնվում է: Տիկին Նարինեի խոսքով, որդին նաեւ ինքնուրույն ուտում է, բայց հեղուկ խմել չի կարողանում։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/403363.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
10:33 21-09-2022
Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են. բացակաները հարգելի չեն համարվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
760 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1048 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան
1225 դիտում
17:43 28-12-2024
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել