81047 դիտում
22:45 02-08-2017
Դատարանը կալանավորեց Սևանի աղմկահարույց սպանությունների գործով 36-ամյա կասկածյալին, ով ասել էր, որ իր զոհի գլխին կրակել է հոր մահվան վրեժը լուծելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Սևան քաղաք), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Է. Հովհաննիսյանը, ով իր մոտ եղած հրազենով մահացու հրազենային վիրավորում էր հասցրել Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Առաքելյանին՝ կալանավորվեց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվելու է Արմավիր կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Քննչական մարմինը պարզել է նաև «Միրաժ» հանգստյան գոտու տարածքում նշված անձանց միջև ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը:
Դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն՝ Դ. Առաքելյանի մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր, ինչը հիմք է տվել դատաբժշկին, ով նախնական հայտնել է, որ մինչև սպանվելը նա մարմնի տարբեր մասերում հարվածներ է ստացել:
Ի դեպ՝ մեկ այլ վարկածի համաձայն էլ, Է. Հովհաննիսյանը մահացել է սրտի կաթվածից:
Նշված լուրերի իսկությունը ամբողջական պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/31/1073736/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիետեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հուլիսի 30-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանությունների փաստով։
Քննչական խմբի ղեկավար էր նշանակվել Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը։ Նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովիկ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հ. Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 43 շենքի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Աշոտի Հովհաննիսյանը, ով կասկածվում էր հուլիսի 30-ին, Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում իր մոտ եղած «Ֆաբարմ» տեսակի որսորդական հրացանով Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 35 տան բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Դ. Առաքելյանին սպանելը, ժամը 18։50-ի սահմաններում Սևանի հիվանդանոցի հետնամասում գտնվող «Միրաժ» հանգստյան լողափում վիճաբանություն էր տեղի ունեցել սպանված Դ. Առաքելյանի, նրա ընկերների և նրան սպանած Է. Հովհաննիսյանի, նրա եղբոր՝ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Մամիկոն Աշոտի Հովհաննիսյանի և նրանց հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ Դ. Առաքելյանը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել Էր. և Մ. Հովհաննիսյանների հորը՝ Ա. Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինը մահացել էր։
Է. Հովհաննիսյանը, իմանալով, որ հայրը մահացել է, ճշտել էր, որ Դ. Առաքելյանը գտնվում է Երևան-Սևան ավտոճանապարհին, մոտեցել է նրան և որսորդական հրացանով նրա գլխի շրջանում մահացու հրազենային կրակոց արձակել, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ հոր մահվան համար ինքը վրեժխնդիր է եղել՝ սպանելով Դ. Առաքելյանին և ներկայացրել է հանցագոծության գործիք հանդիսացող հրացանը։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 13 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակված 1 պարկուճ, ինչպես նաև հայտնաբերվել էր սպանվածին պատկանող Mercedes մակնիշի 34 FT 420 համարանիշի ավտոմեքենան՝ արյան հետքերով։
ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մանուկյանի որոմամբ նշանակվել են Ա. Հովհաննիսյանի, Դ. Առաքելյանի դիակների դատաբժշկական, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանի դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու կասկածանքով կալանավորված 36-ամյա Էդգար Հովհաննիսյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0617251001501700135961462.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+