211652_close_icon
views-count8654 դիտում article-date 20:49 31-07-2017

Մորեխների երամները հարձակվել են Դաղստանի, Ղրիմի, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի դաշտերի վրա

Ռուսաստանի հարավային շրջաններում մորեխների մեծ քանակություն է հայտնվել: Շատակեր միջատների հսկայական երամները ոչնչացնում են գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանկացած կանաչ, որ հանդիպում է իրենց ճանապարհին, գրում է [url=http://bigpicture.ru/?p=925630]bigpicture.ru[/url]-ն: Թևավոր վնասատուների երամները հարձակվել են Դաղստանի, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի, Կալմիկիայի, Բուրիաթիայի և Ղրիմի դաշտերի վրա: Մորեխների ծագման օջախը գրանցվել է ամառվա սկզբին Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում: Տաք ձմեռվա պատճառով վնասատուների բազմացման պայմանները բարենպաստ են եղել, և այժմ նրանք ակտիվ տարածվում են հարավային շրջաններով: Մորեխներից տուժում են ոչ միայն հողագործները: Դաղստանի շատ շրջաններում դրանք դժվարություններ են ստեղծում նաև վարորդների համար՝ նվազեցնելով տեսանելիությունը: Բացի այդ, լրացուցիչ խնդիրներ են առաջացնում սատկած վնասատուները, որոնց վրայով ավտոմեքենաները «սահում» են:

Նմանատիպ նյութեր